National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.09.2015
Հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Էնտոնի Սեբոյի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը սեպտեմբերի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք առնչվում են միջազգային խաղաղապահ առաքելությանը ՀՀ մասնակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, ռազմական կրթությանը եւ վարժանքներին, պաշտպանության ոլորտի խորհրդատվություններին, ԱՄՆ «Ջորջ Մարշալ» կենտրոնի հետ համագործակցությանը: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել համագործակցության մակարդակը եւ խոսել նշված ուղղությունների զարգացման հեռանկարների մասին:

Կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից՝ անդրադառնալով վերջին օրերին ԼՂՀ հետ շփման գծում եւ Տավուշի մարզի սահմանային շրջաններում տիրող լարվածությանը, ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման եւ հայկական բնակավայրերի գնդակոծման դեպքերին: Քննարկվել են խորհրդարանականների եւ խորհրդարանի աշխատակազմի՝ վերապատրաստման ծրագրերին մասնակցելուն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են խորհրդարանի դերի բարձրացմանը, գործիքակազմի կատարելագործմանն ու մասնագիտական կարողությունների բարելավմանը:

Կորյուն Նահապետյանը կարեւորել է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության համատեքստում խորհրդարանների դերը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ կապերի ամրապնդման եւ փոխգործակցության տեսակյունից: Նա կարեւորել է հայ խորհրդարանականների մասնակցությունը 2015թ. հուլիսին Գարմիշում տեղի ունեցած «21-րդ դարը եւ անդրազգային անվտանգության մարտահրավերները, խորհրդարանի դերը» թեմայով ծրագրին: Էնտոնի Սեբոն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության գործում վստահության ամրապնդման միջոցների կարեւորությանը:

Ամփոփելով հանդիպումը՝ Կորյուն Նահապետյանը վերահաստատել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ծրագրերի իրականացմանը խորհրդարանական ձեւաչափով նպաստելու պատրաստակամությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am